VARSINE HOVHANNISYAN ԱՄՐԱԳՐԵԼ ՏԵՂԸ
2 ամսյա գործնական դասընթաց · 16 դաս

SMM + AI Agent

Ռազմավարություն, կոնտենտ և գովազդ՝ AI-ի օգնությամբ

Սովորում ես վարել բիզնեսի սոցիալական մեդիան և AI-ով արագացնել ամենօրյա աշխատանքը։ 16 դաս՝ քո պորտֆոլիոյի նախագծի շուրջ. մեկ իրական կամ ուսումնական բրենդ, որի համար անում ես հետազոտություն, ռազմավարություն, կոնտենտ, գովազդ, վերլուծություն և ավտոմատացում։

2ամիս
16գործնական դաս
2դաս՝ շաբաթական
1ամբողջական նախագիծ
Ուսուցման ձևաչափը

Ինչպես են անցնում դասերը

📅

2 ամիս

16 գործնական դաս

🗓

2 դաս շաբաթական

1–1.5 ժամ՝ յուրաքանչյուր դասը

💻

Առցանց

Կա նաև անհատական ուսուցման տարբերակ

🚀

Մեկնարկը՝ շուտով

Ամսաթիվը կուղարկեմ գրանցվածներին

Ծրագիրը

6 մոդուլ, 16 դաս

Սեղմիր մոդուլի վրա՝ դասերը և ամեն դասի պրակտիկ արդյունքը տեսնելու համար։

ՄՈԴՈՒԼ 01

SMM ռազմավարություն Դասեր 1–4

  • Դաս 1. SMM և թվային մարքեթինգ
    SMM-ի դերը, հարթակների ընտրություն, վաճառքի փուլեր և KPI-ներ։✔ Արդյունք՝ Բրենդի աուդիտ, SWOT և 3 հիմնական նպատակ։
  • Դաս 2. Թիրախային լսարան
    Լսարանի սեգմենտներ, կարիքներ, առարկություններ և գնման ազդակներ։✔ Արդյունք՝ AI-ի օգնությամբ 3 հաճախորդի կերպար։
  • Դաս 3. Մրցակիցների հետազոտություն
    Դիրքավորում, կոնտենտ, առաջարկներ և գովազդների ուսումնասիրություն։✔ Արդյունք՝ 5 մրցակցի համեմատական վերլուծություն։
  • Դաս 4. SMM ռազմավարություն
    Բիզնես նպատակների կապը լսարանի, ալիքների, կոնտենտի և KPI-ների հետ։✔ Արդյունք՝ Ընտրված բրենդի ամբողջական ռազմավարություն։
ՄՈԴՈՒԼ 02

Կոնտենտ և գեներատիվ AI Դասեր 5–8

  • Դաս 5. Կոնտենտի ռազմավարություն
    Թեմատիկ ուղղություններ, հաճախորդի ուղի և կոնտենտի տեսակներ։✔ Արդյունք՝ 30-օրյա կոնտենտ պլան։
  • Դաս 6. Արդյունավետ AI հարցումներ
    Համատեքստ, դեր, առաջադրանք, սահմանափակումներ և պատասխանի ձևաչափ։✔ Արդյունք՝ Մարքեթինգային prompt-երի սեփական գրադարան։
  • Դաս 7. AI տեքստեր և պատմություններ
    Ուշադրություն գրավող սկիզբ, CTA, վաճառքի տեքստեր և բրենդի խոսքի ոճ։✔ Արդյունք՝ 10 հրապարակման տեքստ և 5 Reel-ի սցենար։
  • Դաս 8. AI վիզուալ կոնտենտ
    Գեներատիվ պատկերներ, ապրանքային լուսանկարներ և միասնական ոճ։✔ Արդյունք՝ 5 հրապարակման վիզուալ՝ մեկ բրենդային ոճով։
ՄՈԴՈՒԼ 03

AI տեսանյութեր Դասեր 9–11

  • Դաս 9. AI տեսանյութերի ստեղծում
    Գաղափար, սցենար, պատկեր, անիմացիա, ձայն և մոնտաժ։✔ Արդյունք՝ Պատրաստ AI Reel։
  • Դաս 10. AI կերպար, ավատար և ձայն
    Նույն կերպարի պահպանում, խոսող ավատար և ձայնի համադրում։✔ Արդյունք՝ Բրենդի AI կերպար և նրա մասնակցությամբ 2 տեսանյութ։
  • Դաս 11. Reels և կարճ տեսանյութեր
    Առաջին 3 վայրկյան, դիտման պահպանում, UGC կառուցվածք և CTA։✔ Արդյունք՝ Գաղափարների և մատուցման տարբերակների փորձարկում։
ՄՈԴՈՒԼ 04

Meta Ads և AI Դասեր 12–13

  • Դաս 12. Meta Ads՝ զրոյից
    Business Portfolio, Ads Manager, Pixel, լսարաններ, տեղադրումներ և բյուջե։✔ Արդյունք՝ Արշավի, գովազդախմբերի և գովազդների կառուցվածք։
  • Դաս 13. Meta Ads-ի օպտիմալացում
    CPM, CTR, CPC, CPL/CPA, Frequency, Conversion Rate և ROAS։✔ Արդյունք՝ Արշավի հաշվետվության վերլուծություն և բարելավման քայլեր։
ՄՈԴՈՒԼ 05

Վերլուծություն և ավտոմատացում Դասեր 14–15

  • Դաս 14. SMM վերլուծություն՝ AI-ով
    Insights, կոնտենտի արդյունավետություն և բիզնես արդյունքների չափում։✔ Արդյունք՝ Ամսական հաշվետվություն՝ հաջորդ քայլերի առաջարկներով։
  • Դաս 15. Ավտոմատացում և AI ագենտներ
    Առաջադրանքից մինչև հետազոտություն ու կոնտենտի սևագիր՝ մարդու հաստատմամբ։✔ Արդյունք՝ Մեկ փոքր մարքեթինգային ավտոմատացում։
ՄՈԴՈՒԼ 06

Ավարտական նախագիծ Դաս 16

  • Դաս 16. Ավարտական նախագծի պաշտպանություն
    Նախագծի ներկայացում, որոշումների հիմնավորում և հետադարձ կապ։✔ Արդյունք՝ Պորտֆոլիոյի ամբողջական աշխատանք՝ գործատուի կամ հաճախորդի համար։

ԳՈՐԾԻՔՆԵՐԸ · ChatGPT, Claude, Gemini · Canva AI · Higgsfield, CapCut, AI video / voice · Meta Ad Library, Ads Manager, Insights · ավտոմատացման հարթակ

Meta Ads · իմ աշխատանքից

Իրական արդյունքներ

7 արշավ՝ օրական ընդամենը $1–6 բյուջեով։ Ապրանքների անունները թաքցրել եմ։

6 531նոր զրույց DM-ում
$0.31միջինը՝ մեկ զրույցի համար
$0.19ամենացածր գինը մեկ զրույցի համար
2M+ցուցադրում՝ $2 042 ծախսով
Meta Ads Manager-ի 7 արշավների արդյունքները
Meta Ads Manager · իրական screenshot · սեղմիր՝ մեծացնելու համար
Meta Ads Manager-ի 7 արշավների արդյունքները

Meta Ads Manager · ամբողջ ժամանակահատվածը

Իմ ագենտը՝ ամեն օր աշխատանքում

Իմ AI ագենտը՝ իրական էկրաններ

Ամեն օր օգտագործում եմ իմ Instagram-ի ու անձնական բրենդի համար։ Կառավարում եմ Telegram-ից։

Telegram բոտում ագենտի պատրաստած կարուսելը
1. Ագենտը կարուսելը նկարում է իմ ոճով
Telegram-ում հարթակների ընտրություն
2. Հարթակները ընտրում ու հաստատում եմ Telegram-ում
  • Տալիս եմ թեման, հղումը, ֆայլը կամ ձայնային հաղորդագրություն
  • Ագենտը ուսումնասիրում է, գրում տեքստը և նկարում կարուսելը
  • Հրապարակում է Instagram-ում, Facebook-ում, Threads-ում
  • Նաև պատասխանում է DM-ներին, բառով ուղարկում ուղեցույցներ, բերում AI նորություններ
Ոչինչ չի հրապարակվում առանց իմ OK-ի
Իմ AI թիմը

Ծանոթացիր Վինյոններին

Իմ AI ագենտի օգնականները։ Նրանց հետ խոսում եմ ձայնով, ու նրանք կատարում են իմ ամենօրյա գործերը։ Դասընթացում կսովորես կառուցել քո սեփական AI թիմը։

Վինի

Վինի

Գլխավոր օգնականը. պլանավորում է օրը և հետևում բոլոր գործերին

Վիկի

Վիկի

Դիզայն. կարուսելներ, վիզուալներ և վիդեոներ

Վամի

Վամի

Տեքստեր. գրառումներ, սցենարներ և պատասխաններ

Դասընթացի ավարտին

Քո պորտֆոլիոն

🔎 Հետազոտություն

Բրենդի աուդիտ, մրցակիցներ և թիրախային լսարան

🧭 Ռազմավարություն

SMM ռազմավարություն և 30-օրյա կոնտենտ պլան

🎬 Կոնտենտ

Տեքստեր, միասնական վիզուալներ, Reels և AI տեսանյութեր

📈 Արդյունքի կառավարում

Meta Ads պլան, վերլուծություն և AI ավտոմատացում

Հավաստագիր

🎓 SMM + AI Agent Certificate՝ 80%+ մասնակցություն, 70%+ տնային աշխատանքների կատարում և ավարտական նախագծի ներկայացում։

Բոնուսներ
50+ Marketing AI PromptsՌազմավարության ձևանմուշՄրցակիցների վերլուծության ձևանմուշՀաճախորդի կերպարի ձևանմուշ30-օրյա կոնտենտ օրացույցMeta Ads ստուգաթերթԱմսական հաշվետվության ձևանմուշAI գործիքների հուշաթերթ
Վարսինե Հովհաննիսյան
MeetArte-ի հիմնադիր
Քո դասընթացավարը

Վարսինե Հովհաննիսյան

Թվային մարքեթոլոգ և MeetArte-ի հիմնադիր, ավելի քան 7 տարի թվային մարքեթինգում։ Ամեն օր աշխատում եմ իմ սեփական AI ագենտի հետ. նա գրում է գրառումների սևագրեր, պատրաստում վիդեոներ, հետևում մրցակիցներին ու գովազդներին։ Այս դասընթացում ցույց եմ տալիս, թե ինչպես նույնը անել քո բրենդի համար՝ քայլ առ քայլ։

ՄԻԱՆԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ →
Գինը

Միացիր առաջին խմբին

  • 2 ամիս ուսուցում, 16 գործնական դաս
  • 6 մոդուլ՝ ռազմավարությունից մինչև AI ավտոմատացում
  • Ավարտական նախագիծ քո պորտֆոլիոյի համար
  • Հավաստագիր և 8 բոնուս ձևանմուշ
ամսական վճար
65 000 ֏
/ ամիս · 2 ամիսՏեղերը սահմանափակ ենԱՄՐԱԳՐԵԼ ՏԵՂԸ →
Գրանցում

Միացի՛ր դասընթացին

Լրացրու ձևը, և ես կկապվեմ քեզ հետ՝ մանրամասներով, մեկնարկի ամսաթվով և դասերի ժամերով։

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս են անցնում դասերը

Առցանց, 2 ամիս, շաբաթը 2 դաս, ամեն դասը 1–1.5 ժամ։ Մեկնարկի ամսաթիվը և դասերի ժամերը կուղարկեմ գրանցվածներին։

Ինչպե՞ս է վճարվում

65 000 ֏ ամեն ամիս, 2 ամիս։ Անհատական ուսուցման պայմանները կասեմ առանձին։

Ինչո՞վ է տարբերվում «Քո AI Agent-ը» դասընթացից

«Քո AI Agent-ը» կենտրոնացած է քո սեփական AI ագենտի կառուցման վրա։ «SMM + AI Agent»-ը սոցիալական մեդիայի ամբողջական աշխատանքն է՝ ռազմավարություն, կոնտենտ, գովազդ ու վերլուծություն, AI-ի օգնությամբ։ Տեսնել «Քո AI Agent-ը» →

SMM + AI Agent

Տեղերը սահմանափակ են։ Ամրագրիր քոնը հիմա։

ԱՄՐԱԳՐԵԼ ՏԵՂԸ →